Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է տասնյոթ մարդ

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է տասնյոթ մարդ
Հնդկաստանի հյուսիսում ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը: Զոհվել է տասնյոթ մարդ, վիրավորվել՝ եւս տասնվեցը: Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը: Դեպքը տեղի է ունեցել այսօր Քիշտվարում: Համաձայն նախնական տեղեկությունների, վարորդը չի կարողացել հաղթահարել արգելքը, կորցրել է ավտոբուսի կառավարումը:



Վիրավորները հոսպիտալացվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ Հնդկաստանը համարվում է ամենաշատ վթարներ ունեցող երկրներից մեկը: Այստեղ բավական բարձր են նաեւ մահացության ցուցանիշները, կապված ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետ: