Վրաստանը երախտագիտություն է հայտնել Էստոնիային

Վրաստանը երախտագիտություն է հայտնել Էստոնիային
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երախտագիտություն է հայտնել Էստոնիայի նախագահ Քերստի Կալյուլանդին այն բանի համար, որ Էստոնիան ճիշտ կեցվածք է որդեգրել ռուսական օկուպացիայի հարցում։ Այս մասին հայտնում է EAD-ն։Այս մասին Թբիլիսիի առաջնորդը ասել է իր էստոնացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ` Թբիլիսում հյուրընկալելով աշխատանքային այցով Վրաստան ժամանակ Կալյուլանդին։



«Դուք հստակ եւ հզոր գիծ ունեք Վրաստանի տարածքների՝ ռուսների կողմից օկուպացիայի հետ կապված եւ մշտապես կիրառում եք «օկուպացիա» տերմինը։ Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանը դա գիտի եւ հարգում է ձեր համարձակությունն ու ճիշտ մոտեցումը։ Շնորհակալ եմ նման բարեկամության եւ վճռական աջակցության համար»,- ասել է նախագահ Մարգվելաշվիլին։