Հերթական տարօրինակ նշանակումը

Հերթական տարօրինակ նշանակումը
Կառավարությունը շարունակում են համալրել ունիկալ պերսոնաժներով։ Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ է նշանակվել նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը:



Օհանյանը մի քանի օր է` աշխատանքի է գնում, սակայն հասցրել է «փայլել» իր հախուռն պահվածքով, որը լավագույնս ներկայացված է նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարներում։ Ի դեպ, 33-ամյա պետի նորանշանակ տեղակալը խստորեն պահանջում է աշխատակազմից, որ բոլորն իրեն անխտիր ազգանունով դիմեն։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/41767620_261854381129441_2795676989871095808_n.png?_nc_cat=0&oh=702b8a6be8681d7f8d53f14962ecf2bf&oe=5C2E199B)