Իշխանությունները հստակ ռազմավարություն չունեն դոլարից հրաժարվելու հետ կապված. Դմիտրի Պեսկով

Իշխանությունները հստակ ռազմավարություն չունեն դոլարից հրաժարվելու հետ կապված. Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իշխանությունները դեռ հստակ ռազմավարություն չունեն կապված դոլարի հրաժարվելու հետ: Այս մասին հայտնում է «РИАНовости» լրատվական գործակալությունը: Նա նաեւ ասել է, որ ապադոլարականացումը ակտիվորեն քննարկվում է իշխանության կողմից որպես տնտեսական առաջնահերթ հարցերից մեկը:



«Շատ երկրներ ներկայումս բանակցություններ են վարում, որպեսզի փոխադարձ առեւտրային գործարքների կամ տնտեսական հարաբերությունների մեջ ազատվեն դոլարի չափազանց շատ ներկայությունից։ Սա կարեւոր է ռեգիոնալ եւ միջազգային առեւտրատնտեսական կապերի ոլորտի համար, սակայն իշխանությունները դեռ հստակ ռազմավարություն այս հարցով, չունեն»,- ասել է Պեսկովը։