Ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի ներկայացել «Ցայգ»-ի եւ «Շանթ»-ի դատական նիստին

Ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի ներկայացել «Ցայգ»-ի եւ «Շանթ»-ի դատական նիստին
Ամիսներ առաջ [անդրադարձել էինք](https://www.hraparak.am/posts/5acb3df8eb721906c3aafe2a/%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%B8%D6%82-%D6%81%D5%A1%D5%B5%D5%A3-%D5%A5%D6%82-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A9-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D5%B3%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6 ) Գյումրու «Ցայգ» եւ «Շանթ»- հեռուստաընկերությունների դատական վեճին: «Ցայգ» հեռուստաընկերությունը վստահ է, որ Շիրակում մարզային հեռարձակման իրավունքը պատկանում է բացառապես իրեն, քանի որ Հեռուսատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի արտոնագիրը տրվել է միայն «Ցայգ» ՍՊԸ-ին: Հետևաբար այլոց գործունեությունն ապօրինի է և ենթակա է կասեցման:«Ցայգ»-ը դատի Էր տվել Գյումրու «Շանթ»-ին՝ պահանջելով դադարեցնել թվային տիրույթում մարզային հեռարձակումը: «Շանթ»-ն էլ իր հերթին պնդում է, որ իրենք համապետական սփռվածություն ունեն, հետևաբար իրենց գործունեությունը որևէ մեկին չի կարող խանգարել:



Հունիսին կայանալիք դատական նիստին ներկա էր լինելու նաև գործով երրորդ կողմ հանդիսացող Հեռուսատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Սակայն, ինչպես տեղեկացանք ՀՌԱՀ-ը նիստին չի մասնակցել:



«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտ Մինասյանից **hraparak.am**- ը հետաքրքրվեց դատական գործընթացից: «ՀՌԱՀ-ը ներգրավված է դատին եւ որպես երրորդ կողմ պետք է ներկայանար, սակայն նախկին դատին չեկան: Հերթական դատական նիստը սեպտեմբերի 17-ին է նշանակված, չեմ կարող ասել՝ կգան, թե ոչ, բայց իրենք ահագին բացատրություններ ունեն տալու, որովհետև մի շարք խախտումներ են եղել, որին տեղյակ են եղել եւ ՀՌԱՀ-ը եւ հեռուստաաշտարակը: Պետք է նշեմ, որ մենք հեղափոխությունից հետո չէ, որ ներկայացրել ենք մեր բողոքը, մեկ տարի է՝դատական գործընթացի մեջ ենք»,-ասաց «Ցայգ» -ի տնօրենը : Նշենք, որ այս գործով 2 դատական նիստ արդեն հետաձգվել է:



**Արևիկ Հակոբյան**