Ուկրաինան դատական հայցով 3 միլիարդ դոլար կստանա Ռուսաստանից

Ուկրաինան դատական հայցով 3 միլիարդ դոլար կստանա Ռուսաստանից
Ուկրաինան 3 միլիարդ դոլարի դատական հայց է շահել ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին հայտնում է «РИАНовости» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հայցը քննարկվել է Անգլիայի Վերաքննիչ դատարանում, սակայն ռուսական կողմը գանգատ է ներկայացրել Անգլիայի Գերագույն դատարանին:



«Մենք դիմել ենք Անգլիայի Գերագույն դատարանին: Վստահ ենք, որ անգլիական արդարադատությունը ի զորու կլինի օբյեկտիվորեն ճիշտն ու սխալը հասկանալ: Ներկա որոշումը որոշ ժամանակով հետաձգում է հարցի վերջնական լուծումը, կապված Մոսկվա-Կիեւ դատական վեճի հետ »,- ասել է Սիլուանովը: Նշվում է, որ Անգլիայի Վերաքննիչ դատարանը Կիեւի ներկայացրած մի շարք փաստարկներ համոզիչ չի համարել: