ՀՀԿ-ի առաջին հաղթանակը

ՀՀԿ-ի առաջին հաղթանակը
ՀՀԿ-ում երեկ հաղթական տրամադրություններ էին քննիչ հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ։ Չնայած իշխանությունը նախորդ գիշեր խորամանկ քայլ էր արել՝ հարուցելով երկրորդ քրգործը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների կապակցությամբ, քանի որ զրույցն «առերեւույթ պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ», սակայն դա չօգնեց, եւ ՀՀԿ-ի առաջարկով ստեղծվեց միջադեպը քննող հանձնաժողով։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, քննիչ հանձնաժողովը չի կարող ձեւավորվել, երբ գործով նախաքննություն է ընթանում, մինչդեռ ՀՀԿ-ականները հակադարձեցին, որ քննության առարկան գլոբալ է լինելու։



Ուշագրավ է, որ հանձնաժողովին կողմ քվեարկեցին նաեւ ՀՅԴ-ական պատգամավորները։ ՀՀԿ-ական իրավաբանների գվարդիան մարտական է տրամադրված՝ այդ հանձնաժողովում մերկացնելու նոր իշխանություններին։