Խաֆթարը բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Սյուրտ

Խաֆթարը բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Սյուրտ

Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Խաֆթարը բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Սյուրտ քաղաք, որպեսզի դիմագրավի կառավարական ուժերի գրոհը։ Այս մասին հայտնում է Al-Masdar-ը։

Պարբերականը հաղորդում է, որ խոսքը Р-17 հրթիռների մասին է։ Կենտրոնական կառավարությունն էլ սկսել է ուժեր կուտակել Սուրտից դեպի արեւմուտք ընկած հատվածում։