Transparency-ն Ռուսաստանը դասել է կոռուպցիայի դեմ չպայքարող երկրների շարքին

Transparency-ն Ռուսաստանը դասել է կոռուպցիայի դեմ չպայքարող երկրների շարքին
Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության մասնագետները հայտարարել են, որ ռուսական իշխանությունները բավարար հակազդեցություն չեն ցուցաբերում կոռուպցիայի հանդեպ։ Այս մասին գրված է TI-ի «Կոռուպցիայի արտահանումը» զեկույցում։



Զեկույցը նվիրված է այն բանին, թե երկրները ինչպես են հակազդում կոռուպցիային՝ միջազգային գործարքներ կնքելիս։ Ռուսաստանի հետ նույն խմբում են նաեւ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Մեքսիկան, Բելգիան, Իռլանդիան, Լեհաստանը, Չեխիան, Էստոնիան, Բուլղարիան, Դանիան, Թուրքիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Կոլումբիան, Սլովենիան, Հնդկաստանը, Սինգապուրը եւ Չինաստանը։ Իսկ ահա ԱՄՆ-ն Իտալիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսրայելը համարվում են կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքարող երկրները։