Ամերիկացի փորձագետը խորհուրդ է տվել Ռուսաստանի հանդեպ հավակնությունները չափավորել

Ամերիկացի փորձագետը խորհուրդ է տվել Ռուսաստանի հանդեպ հավակնությունները չափավորել
ԱՄՆ Վաշինգտոնի Կեննանի համալսարանի գիտաշխատող Վիլյամ Հիլը կարծում է, որ ակտիվ միջամտությունը չպետք է լինի Արեւմուտքի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում վճռորոշ։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, քննադատությունը տեղին է եւ հիմնավոր, սակայն միջամտությունը պետք է լինի չափավոր, քանի որ այն անարդյունավետ է համարվում։



«Կարծում եմ, որ մենք պետք է անխուսափելի կերպով մեր հավակնությունները, կապված այլ երկրների համակարգերում փոփոխություններ կատարելու հետ, մի փոքր չափավորենք։ Հատկապես սա վերաբերում է Ռուսաստանին»,- ասել է ամերիկացի փորձագետը։ Նա նաեւ նկատել է, որ փոփոխությունների համար Արեւմուտքը պետք է օրինակ ծառայի եւ ոչ թե գործի ինչ որ հրահանգների կամ հարկադրանքի լեզվով։ Հիլը նաեւ համաձայնություն է հայտնել այն թեզին, որ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի վերջին քառորդ դարում դեպի արեւելք ընդարձակումն է, որ հիմնական խնդիրն է դարձել ռուսների հետ հարաբերություններում։