ՀՔԾ պետի արմատներն ու՞ր են գնում․․․

ՀՔԾ պետի արմատներն ու՞ր են գնում․․․
Հայտնի գաղտնալսումից հետո համացանցում քննարկման առարկա է դարձել հատկապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի օգտագործած «խույվորել» բառը։



Սասուն Խաչատրյանը ԱԱԾ-ի տնօրենին պատմում է Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին**․«Տղերքը պատմին, ասումա խույվորելա»։**



Մարդիկ բառի արմատը համարում են ռուսականը։ Մինչդեռ այդ բառը մեր որոշ բարբառներում օգտագործվում է։



Խույվորել․- գժվել, կատաղել (կենդանիների մասին): Մարդկանց վերաբերյալ օգտագործվում է սաստիկ կատաղել, սարսափել, նեղանալ, նեղսրտել, վիրավորվել։  ՀՔԾ պետը Երևանում է ծնվել և, բնական է բարբառային այդ բառի մասին դժվար թե իմանար։ Մնում է Ճշտել Սասուն Խաչատրյանի հետ՝ նա  զտարյու՞ն երևանցի է․․․



Եթե ոչ, ՀՔԾ պետի արմատներն ու՞ր են գնում․․․



Հասմիկ Բաբաջանյան