Apple-ը ներկայացրել է իր նոր iPhone-ը

Apple-ը ներկայացրել է իր նոր iPhone-ը
Apple ընկերությունը պաշտոնական պրեզենտացիայով ներկայացրել է իր նոր iPhone Xs եւ iPhone Xs Max գաջեթները։ Նոր iPhone Xs-ի էկրանը 5,8 դյույմ է, iPhone Xs Max-ինը՝ 6,5։ Նոր գաջեթների առաջնային պանելի վրա կպահպանվեն բնորոշ կտրվածքը, որը ցանցում արդեն հասցրել են անվանել «մոնո հոնք»։



Սմարթֆոնները կպահպանեն նաեւ Face ID նույնականացման համակարգերը։ Երկու սմարթֆոններն էլ ունեն A12 Bionic պրոցեսորներ։ Հաղորդվում է, որ սմարթֆոնների հիշողությունը կազմում է 512 գեգաբայթ։ Երկու սմարթֆոններն էլ կարելի է ընկղմել ցանկացած հեղուկի մեջ, ներառյալ աղաջուրն ու գարեջուրը, իսկ հետո պարզապես չորացնել եւ օգտագործել։