Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին․ Արմեն Աշոտյան

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին․ Արմեն Աշոտյան
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Երեկ երեկոյան, երբ որ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին. «Սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել, սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը ՝ անկախ նրանից ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ն է, հարուցեց գործ:



Պարզեցինք՝ ինչու էր հարուցված գործը:



Գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում:



Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանը ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ:



Այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունքներ.



Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն: Առաջարկում եմ բոլոր նիստերն օն - լայն հեռարձակել: 

Սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել. Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով:



Սկզբունք երրորդ՝ դուք պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ որ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:



Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը: Եվ այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու: Այսքանը»: