ՀարավԱֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է աբստրակտ գեղանկարչության հնագույն օրինակը

ՀարավԱֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է աբստրակտ գեղանկարչության հնագույն օրինակը
Հնագետները հարավաֆրիկյան քարանձավներից մեկում հայտնաբերել են մի առարկա, որը ապացուցել է, որ մարդու նախնիներին հասու է եղել աբստրակտ գեղանկարչությունը առնվազն 30 հազար տարի առաջ, քան կարծում էին մինչ այդ։



Այս մասին գրում է **Nature **գիտական հանդեսը, որտեղ հրապարակվել է հայտնագործության մասին հոդվածը։



Գտածոն հայտնաբերվել է Բլոմբոս քարանձավում, որը գտնվում է ՀԱՀ հարավային ափին։ Նախկինում այստեղից հայտնաբերվել են խեցե զարդեր, որոնք պատրաստել են վաղ շրջանի «մարդ բանական» արարածները։



Գիտնականները ուսումնասիրելով գտածոն հայտարարել են, որ գտածոյի վրա պատկերվածը մարդու ձեռքի գործ է, սակայն թե ինչ կարող է այն նշանակել, դժվար թե երբեւէ պարզվի։ Այն, որ պատկերները մարդկային ծագում ունեն, ապացուցվել է սպեկտրոսկոպիկ վերլուծությամբ։



Հայտնի է, որ նման պատկերագրական արտեֆակտներ հայտնաբերվել են նախամարդու բնակավայր համարվող այլ քարանձավներում եւս։