«Փաստ». Դատավորը վաճառել է մեքենան

«Փաստ». Դատավորը վաճառել է մեքենան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017թ. տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ դատավորը 2017թ. հայտարարագրել   է « T O Y O T A L A N D CRUISER GXR V6 4.5» մակնիշի ավտոմեքենա: 



Տարեվերջին, սակայն, շարժական գույքն առկա չի եղել: Այն օտարվել է 3 500 000 ՀՀ դրամով:



Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան:



Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. կազմել են 6 000 000 ՀՀ դրամ:



Իսկ եկամուտը կազմել է 6 720 844 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հովհաննես Ղազարյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2013 թվականից»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_