«Հրապարակ»․ Կալանավայրերում գտնվող 5 հազար կալանավորների կարելի է ազատ արձակել

«Հրապարակ»․ Կալանավայրերում գտնվող 5 հազար կալանավորների կարելի է ազատ արձակել
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամները՝ Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ, շրջում են մայրաքաղաքում։ Երեկ նրանք եղել են Հանրապետության հրապարակում, որտեղ բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները բողոքել են ոստիկաններից, ինչին քաղաքապետի թեկնածուն պատասխանել է, որ իր քաղաքապետ դառնալու դեպքում սոցիալապես անապահով խավի փողոցային առեւտուրը թույլատրվելու է:



Մյուս խնդիրը, ըստ Փոստանջյանի, հանիրավի ազատազրկված քաղաքացիների ազատումն է․ կալանավայրերում գտնվող շուրջ 5 հազար կալանավորների մեծամասնությանը կարելի է ազատ արձակել՝ նրանց փոխարինելով այն բարձրաստիճան պաշտոնյաներով, որոնք գործել են ի վնաս մեր ժողովրդի ու պետականության: