Դոնալդ Թրամփը նոր սանկցիաների մասին հրամանագիր է ստորագրել

Դոնալդ Թրամփը նոր սանկցիաների մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ ընտրություններում միջմտության պատասխանատվության մասին, սահմանելով որոշակի սանկցիաներ պատասխանատու համարվողներին։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի արած հայտարարությունն այս անռչությամբ։



Համաձայն առկա տեղեկատվության, առաջիկայում հրամանագիրը պաշտոնապես կհրապարակվի։ Հրամանագիրը նախատեսում է սանկցիաներ այն արտասահմանցի անձանց եւ կազմակերպությունների հանդեպ, որոնց ԱՄՆ հատուկ ծառայությունները կկասկածեն ընտրություններին միտամտելու մեջ։



Միջամտությունը, ըստ հրամանագրի ենթադրում է նաեւ ներազդում ընտրական գործընթացների վրա՝ կիբերհարձակումների կամ այլ եղանակների միջոցով։