Տեղիք չպետք է տալ շահարկումներին. ԲԴԽ֊ի հայտարարությունը

Տեղիք չպետք է տալ շահարկումներին. ԲԴԽ֊ի հայտարարությունը
Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստիտուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերակայությունը՝ հաշվի առնելով, որ դատական իշխագործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հետագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրավական պետության կայացման համար:



Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դա¬տավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից:



Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները օրենքով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը: