Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան

Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:



Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»: