«Ռեյդ-ասֆալտին պառկեցնելու» օպերացիայի շրջանակում 2 խումբ ուղեկցվել է ոստիկանություն

«Ռեյդ-ասֆալտին պառկեցնելու» օպերացիայի շրջանակում 2 խումբ ուղեկցվել է ոստիկանություն
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրահանգեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին երկու ժամվա ընթացքում իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին։



Ոստիկանությունից** «Հրապարակ»**-ը հետաքրքրվեց՝ հրահանգից հետո ի՞նչ գործողություններ է իրականացվել։ Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր ոստիկանները 2 խումբ են ուղեկցել ոստիկանություն։ Առաջին խմբի մեջ եղել է 5 հոգի, որոնց մոտ զենք է հայտնաբերվել, եւ այժմ պարզում են՝ զենքերը անօրինակա՞ն են, թե՞ ոչ։



Երկրորդ խմբի մասին էլ ասացին, որ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել։



Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։