Ես ինձ նման բան երբեք թույլ չէի տա

Ես ինձ նման բան երբեք թույլ չէի տա
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանին հարցրինք, թե ի՞նչ տպավորություն է թողել իր վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը։ «Ես գտնում եմ, որ «Ժառանգոությունը» կողմնակից է նոր Հայաստանի այս ժամանակավոր կառավարությանը, ուզում ենք, որ շարունակենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն այս ճանապարհով, բայց ուզւոմ ենք, որ ավելի քիչ ցուցադրական լինի և ավելի ըստ էության։ Համարում ենք, որ ընտրությւոնների հետ կապ ունեցող կուսակցական կամ ցուցակային հարթակը ճիշտ տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու համար»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։



Նկատեցինք, որ վարչապետը խոսեց սևի ու սպիտակի մասին՝ փաստացի լեգիտիմացնելով Հայկ Մարությանի հայտարարությունը, որ կա սևի և սպիտակի պայքար, և իրենք սպիտակներն են։ Ինքը ո՞ր գույնն է։ «Որը ուզենաք։ Ես ամբողջ ծիածանն եմ, ես համարում եմ, որ սև և սպիտակ երկընտրանքը պատկանում է ստալինյան և հիտլերյան ժամանակաշրջանին, միգուցե հիմա ավելի հռետորաբար է օգտագործվում, և անգամ հետհեղափոխական կամ այդ զարթոնքի պայմաններում կարծում եմ, որ սխալ համեմատական է սև-սպիտակը։ Այդ մոտեցումը, որ ով ինձ հետ չէ, իմ դեմ է, դա ոչ սեր է, ոչ համերաշխություն է, ոչ էլ թավշյա է։ Դրա համար կարծում եմ, թե եզրաբանական խնդիրներ կան։ Եվ եթե սա իսկապես ներկայացնում է քաղաքական մոտեցում և ասվում է, որ բացառապես այս ցուցակն է կրում Հայաստանի արժեքները, ես հարգանքով համաձայն չեմ։ Ես ևս կրում եմ այդ արժեքները, ուրիշները ևս կրում են այդ արժեքները, և ես ինձ նման բան երբեք թույլ չէի տա»,-ասաց «Ժառանգության» թեկնածուն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**