Փաշինյանը փորձում է խաթարել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը․ Իլհամ Ալիեւ

Փաշինյանը փորձում է խաթարել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը․ Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հակասական հայտարարություններով փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունները։



«Հանդիպման ժամանակ հիմնական քննարկվող հարցերի մեկն է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, եւ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընդունելի չէ Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված այն թեզը, թե Ադրբեջանը պետք է բանակցի ԼՂՀ հետ։ Միաժամանակ նաեւ Իլհամ Ալիեւը հայտարարել է Գրեմինգերին, որ տեղին չի համարում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ գրավյալ տարածքները հանդիսանում են ԼՂՀ մաս»,- ասված է հայտարարության մեջ։



Բաքուն նաեւ հայտարարել է, որ նման դիրքորոշումները վտանգավոր ենմ եւ կոչ է արել ԵԱՀԿ-ին քայլեր ձեռնարկել այս առնչությամբ։ Ալիեւը նաեւ ասել է, որ ընդհանուր առմամբ այն տպավորությունն է, որ Փաշինյանը ամեն կերպ փորձում է խաթարել բանակցային գործընթացը եւ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա։



Ուշագրավ է այն, որ Ալիեւը Գրեմինգերին կոչ է արել համարժեք արձագանքել հայաստանյան ներկայիս քաղաքաղական գործընթացներին, հատկապես մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների եւ Հայաստանում նոր դիտկատորական վարչախմբի իհայտ գալու իրողություններին։