Կառավարությունում յուրատեսակ հավաք է հրավիրել վարչապետը

Կառավարությունում յուրատեսակ հավաք է հրավիրել վարչապետը
Կառավարությունում այսօր յուրատեսակ հավաք է հրավիրել վարչապետը։ Քիչ առաջ կառավարություն եկան սփյուռքի, ԿԳ, առողջապահության նախարարները, ՊԵԿ նախագահը, ՄԻՊ Արման Թաթոյանը:



Վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր, թե ինչ առիթով է վարչապետը հավաքել կառավարության անդամներին:



Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ պատճառը Հայաստանում իրականացվող և երեկ մեկնարկած «Շանթ» զորավարժությունն է:



Հիշեցնենք, որ երեկ այդ առիթով վարչապետը անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել։