Միջազգային հարցերում ԱՄՆ-ն այլեւս եղանակ ստեղծող չէ․ Սերգեյ Լավրով

Միջազգային հարցերում ԱՄՆ-ն այլեւս եղանակ ստեղծող չէ․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ միջազգային հարաբերությունների ներկայիս վիճակին։ Ինչպես նշում է TACC լրատվական գործակալությունը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Միացյալ Նահանգները միջազգային ասպարեզում արդեն կորցրել է եղանակ ստեղծողի իր մենաշնորհը։



«Օբյեկտիվորեն կարելի է հասկանալ այն երկրին, որը մի քանի դար պատվիրել է երաժշտությունը միջազգային ասպարեզում եւ չի հանդիպել լուրջ դիմակայության, ու հիմա առարկայաբար կարելի է ասել, որ կորցնում է այդ թելադրողի իր դիրքերը, քանի որ խոշոր պետությունների մի ողջ շարքի հետ անհնար է հաշվի չնստելը»,- ասել է Լավրովը։



Նա նաեւ ասել է, որ այն աշխարհակարգը, որը ձեւավորվում է այսօր, էապես տարբերվում է այն աշխարհակարգից, որը կար ԱՄՆ առաջնորդությամբ եւ որին սովորել էին Միացյալ Նահանգներում։