Ամերիկյան տիեզերակայանում սաբոտաժ չի եղել․ Էնդրյու Ֆոյսթել

Ամերիկյան տիեզերակայանում սաբոտաժ չի եղել․ Էնդրյու Ֆոյսթել
Ամերիկացի տիեզերագնաց, Միջազգային տիեզերական կայանի հրամանատար Էնրդյու Ֆոյսթելը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Միջազգային տիեզերական կայանում կարող էին «Սոյուզ» տիեզերանավի համար անհրաժեշտ վերանորոգչական աշխատանքներն իրականացնել, եւ չեն արել՝ ցանկանալով այդպիսով սաբոտաժ անել ռուսական տիեզերագնացների հանդեպ, ինչպես պնդել են ավելի վաղ «Ռոսկոսմոսից»։



Ինչպես գրում է [«Коммерсант»](https://www.gazeta.ru/science/2018/09/12_a_11962213.shtml) պարբերականը, ամերիկացի տիեզերագնացը մասնավորապես ասել է․ «Ես կարող եմ միանշանակ ասել, որ մեր թիմը չունի որեւէ կապ այդ ամենի հետ։ Իմ համար ամոթալի է, որ ինչ-որ մեկը կարող է նստել ու դատողություններ անել, որ մեր թիմը կապ ունի նման բաների հետ»։



[ABC](https://www.gazeta.ru/tags/media/telekanal_avs.shtml) News-ն էլ հաղորդում է, որ միակ բանը, որը արել է Միջազգային տիեզերական կայանի թիմը, համապատասխան կերպով արձագանքել է վթարային ընթացակարգերին համահունչ գործելով, գտնելով արտահոսքի տեղը եւ փակելով բացված անցքը։ Ֆոյսթեյլը նաեւ ասել է, որ իրենց ցուցաբերած օգնությամբ ռուսական խումբը կարողացել է շարունակել մնալ ուղեծրում եւ անել այն կարեւոր գործը, որը տիեզերագնացներն են կատարում տիեզերակայանում։