Ես օլիգարխ չեմ, թիկնապահ էլ չունեմ. Սամվել Ալեքսանյան

Ես օլիգարխ չեմ, թիկնապահ էլ չունեմ. Սամվել Ալեքսանյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրել է, որ ինքը թիկնազոր չունի․ «Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»։



Հիշեցնենք, որ երեկ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են․ «Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: