Ռուսական զորքը տակտիկական վարժանքներ է կատարել Ստավրոպոլում

Ռուսական զորքը տակտիկական վարժանքներ է կատարել Ստավրոպոլում
ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի ընդհանուր զորատեսակների բանակի 49-րդ մոտոհրաձգային հանգույցի տակտիկական խմբերը ներկայացնող զինվորականները զորավարժություններ են իրականացրել Ստավրոպոլում՝ ցուցադրելով մի շարք բարդ պայմաններում մարտ վարելու իրենց հմտությունները։



Այս մասին հայտնում է [ФАН](https://riafan.ru/1098565-rossiiskie-voennye-primenili-taktiku-siriiskogo-vala-na-manevrakh-na-stavropole) լրատվական գործակալությունը։ Վարժանքները տեղի են ունեցել Նիկոլո-Ալեսանդրովսկի զորավարժարանում։ Նշվում է, որ որոշ մարտավարական հնարքներ արդեն իսկ կիրառվել են Սիրիայում մղված մարտական գործողությունների ժամանակ։