Սիրիական ընդդիմության մոտ քիմիական զենքի առկայության հետքեր չի հայտնաբերվել

Սիրիական ընդդիմության մոտ քիմիական զենքի առկայության հետքեր չի հայտնաբերվել
Պենտագոնի ղեկավար գեներալ Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չունի տեղեկություններ այն մասին, որ սիրիական ընդդիմության մոտ կա քիմիական զենք։ Այս մասին հայտնում է «[**РИА Новости»**](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։



Մետիսի խոսքերի համաձայն, ներկայումս ամերիկյան կողմը «զրո տվյալների» է տիրապետում սիրիական ընդդիմության քիմիական զենք ունենալու հետ կապված, այն դեպքում, երբ հակառակի մասին քանիցս պնդել է ռուսական կողմը։



Նշենք, որ Սիրիայում գտնվող ռուսական զորակայանում, ընդհակառակը, պնդում են, որ Իդլիբում գտնվում սիրիացի ընդդիմադիր խմբավորումները, որոնցից շատերը Մոսկվայի կողմից դիտարկվում են որպես ահաբեկչական, տիրապետում են քիմիական զենքի։