ԱՄՆ-ն թույլ չի տվել ռուսական ինքնաթիռին Բաց երկնքի պայմանագրի համեմատ թռիչք կատարել իր տարածքում

ԱՄՆ-ն թույլ չի տվել ռուսական ինքնաթիռին Բաց երկնքի պայմանագրի համեմատ թռիչք կատարել իր տարածքում
Միջուկային վտանգի նվազեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը թույլ չի տվել, որպեսզի Բաց երկնքի համաձայնագրի համեմատ ռուսական Ту-214ОН ինքնաթիռը թռիչքներ իրականացնի։ Այս մասին հայտնում է «Красная звезда»-ն։



Ըստ հաղորդման, ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջազգային իրազեկումը իրականացվել է Կուբինկայի ավիաբազայում եւ շարունակվել է սեպտեմբերից 2-11-ը։ 22 պետություն ներկայացնող պատվիրակություններ ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթը, որը թույլ է տալիս Ту-214ОН-ին իրականացնել դիտարկիչ թռիչքներ բոլոր 22 պետությունների տարածքներում, սակայն ամերիկյան կողմը, խախտելով Բաց երկնքի պայմանագրի դրույթները, արգելել է, որպեսզի ռուսական ինքնաթիռը դիտարկիչ թռիչք իրականացնի ԱՄՆ տարածքում։