Ռուսաստանը հնարավոր է խանգարի Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցմանը

Ռուսաստանը հնարավոր է խանգարի Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցմանը
ԱՄՆ Պնախարար գեներալ Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհանգստացած է, քանի որ Ռուսաստանը ինչ-որ լծակներ է ստացել ներազդելու Մակեդոնիայի վրա եւ հնարավոր է խանգարի, որպեսզի այդ երկիրն անդամակցի դաշինքին։



Այս մասին հայտնում է [The Washington Examiner](https://www.washingtonexaminer.com/policy/defense-national-security/jim-mattis-warns-syria-against-use-of-chemicals-weapons-russia-against-meddling-in-macedonia)-ը։ Համաձայն Պենտագոնի ղեկավարի, ռուսները կարող են ազդել հանրաքվեի արդյունքների վրա, որը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցով։ Մետիսը նաեւ ասել է, որ իրենք Մակեդոնիայի ժողովրդի կողքին են եւ անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրաքվեն անցնի մաքուր ձեւով, որպես ժողովրդի կամարտահայտություն՝ առանց միջամտությունների։



«Այն, ինչ Ռուսաստանն արեց Էստոնիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ հետ, այժմ փորձում է անել Մակեդոնիայի հետ»,- մասնավորապես ասել է Մետիսը։