Աստղագուշակ սեպտեմբերի 12-ի համար

Աստղագուշակ սեպտեմբերի 12-ի համար
**Խոյ:** Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս՝ առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար՝ փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ինքներդ ձեզ:



**Ցուլ:** Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն,չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա,իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, կարող եք գործի դնել ձեր արտաքին հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի:



**Երկվորյակ:** Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները՝ կօգնեն չընկճվել և լավատեսություն պահպանել:



**Խեցգետին:** Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր ամբողջ օրը կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն: Երեխաների հետ կատակել չփորձեք,նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:



**Առյուծ:** Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահաղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նարանց հետ հանդիպումը՝ հաճելի զգացողություններ կպարգևի:



**Կույս:** Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասը ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել, հյուրեր ընդունել:



**Կշեռք:** Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է՝ տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:



**Կարիճ:** Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար: Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է փոխեք ձեր կարծիքը:



**Աղեղնավոր:** Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:



**Այծեղջյուր:** Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:



**Ջրհոս:** Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ:



**Ձկներ:** Օրվա առաջին կեսը նվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար, որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումը օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով: Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: