Բոլորն ԱԱԾ-ից են վախենում, դուք ումի՞ց եք վախենում

Բոլորն ԱԱԾ-ից են վախենում, դուք ումի՞ց եք վախենում
 



Հայաստանի ԱԱԾ-ն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Այն մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։



Սա նշում եմ՝ մեկ անգամ ևս հիշեցնելու, որ  երկրի անվտանգության երաշխավորը ԱԱԾ-ն է։ Բայց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ-ի տնօրենը մի այնպիսի բան ասաց,  որ կասկածի տակ առա ազգի, երկրի  անվտանգությունը․



**«․․․Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց ու շփվել հասակակիցների ու ընկերների հետ: Կողքից թվում ա՝ ռոմանտիկայի մեջ ենք, բայց ոչ, գործ ունենք լուրջ հանցագործությունների բացահայտման հետ ու մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի․․․»:**



Սա վա՞խ է, թե՞ արդարացում, գուցե՝ երկուսը միասին,  որ թիկնազորով է շրջում․



**Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ պարոն Սասուն Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորով ման գալ, սխալվում է:**



Վախը, անհանգստությունը հասկանում եմ, բայց նման կառույցի ղեկավարը հանրության առաջ նման կերպ «չպիտի բացվեր», ռոմանտիկան հենց դա էր։ ԱԱԾ տնօրենի  ուսերին ավելի մեծ բեռ է դրված՝  երկրի անվտանգությունը։ Դա նույնն է, երբ պատերազմի դաշտ մտնելուց առաջ հրամանատարն ասի՝ բայց ես կարող էի տանը մնալ․․․



Վերջապես բոլորն ԱԱԾ-ից են վախենում, դուք ումի՞ց եք վախենում։ Այստեղ շատ տեղին է այս փոքրիկ գրառումը․



[Արամ Կարապետյան](https://www.facebook.com/profile.php?id=100003069974138&hc_ref=ARS02Jn_0e9nOQr8-DyJ_d4kDd00_niUmSkkT_QO3DYuI57norxNdSGuOjl8VSDXjmE&fref=nf&__xts__%5B0%5D=68.ARDOnv80KJrRkOcu96ErtfsQrqU-o_-b-m8HfU5yUvVaK8yNg0kKNit4u0h2f0oD1iJ5Qn-KsxXIuCc2-FHrVYXZlAZN-CMpxeUNUj9uFNf8d1_nHTHShdHI7_KN9WgIZ5Vb1Uz7qXE1MlzNPG6PNEu4RoW58uSOZfgx8BPQOB5AGoH_7lsYJw&__tn__=C-R)



 Հեղափոխություն եմ ասել. մինչ հեղափոխությունը ԱԱԾ-Ն էր բոլորին գաղտնալսում, հեղափոխությունից հետո՝ ԱԱԾ-ին են գաղտնալսում...



Այստեղ անվտանգության բաց չկա՞․․․ Անկախ՝ ով է ձայնագրել։ Երբ թշնամին ճեղքում է օղակը, պետք է մտածել սեփական թույլ կետի մասին․․․ Միշտ էլ թույլ կետին խփելու են։



Հասմիկ Բաբաջանյան