Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դե մարտահրավերը տեսեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դե մարտահրավերը տեսեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, որը տեղի է ունենում Դավիթաշենում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնով արձանագրեց․ «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են:



Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Վարչապետն Արթուր Վանեցյանից եւ Վալերի Օսիպյանից պահանջեց 2 ժամից իրեն ներկայացնել զեկույց կատարված աշխատանքների մասին. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, Ամերիկաներից, Ավստրալիաներից, Ռուսաստաններից գտնելու ենք եւ բերելու ենք: Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք»: Նա նշեց, որ դրա հեղինակները ամենախիստ պատասխանատվությանն են ենթարկվելու։ «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մարտահրավեր եք նետում, դե մարտահրավերը տեսեք»,-նշեց Փաշինյանը։