Առաջատարները կարող են լինել Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը եւ Նաիրա Զոհրաբյանը

Առաջատարները կարող են լինել Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը եւ Նաիրա Զոհրաբյանը
«Առաջատարները կարող են լինել Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։ Խնդիրն այն է, որ Հանրապետականին սովորաբար ձայն տվողները ո՞նց են իրենց դրսեւորելու։ «Ելք»-ի կողմնակիցները տարակուսանքի մեջ են՝ ո՞ւմ են տալու՝ «Լույսի՞ն», թե՞ «Իմ քայլը» դաշինքին։ Ամենակարեւորը, քանի որ ընդդիմադիր ուժն եկել ա, իշխանական ա դառել, ավանդական իշխանամետն եւ ընդդիմադիրը էլի տարակուսանքի մեջ են։ Դրա համար շատ բարդ կլինի»։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդարդառնալով Երեւանի ավագանու ընտրություններին։



Նրա խոսքով՝ հնարավոր է կոալիցիա կազմվի․ «Քանի որ Հայկը այնքան էլ չի ընդունվում քաղաքապետ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նրան աջակցել։ Խնդիրը այն կլինի, որ ԲՀԿ-ն նորմալ աշխատի, Ազգային ժողովում 31 պատգամավոր ունի»։



Փաշինյանն ասել է, որ շտաբներ չենք բացելու եւ այլն, այստեղ գյուղական ինքնագործունեության մակարդակով քարոզարշավ է անցակցվելու։ Իրենք երեւի էլի դրոշներով, մեքենաներով, փողոցներով էլի ֆռֆռալու են, դա իրենց ոճն ա, հետ ենք գնում դեպի 90-ական թվականները»։