Բանակը կրակել է Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ․ ՀՔԾ պետի բացահայտումները

Բանակը կրակել է Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ․ ՀՔԾ պետի բացահայտումները
«Ես հրաժարական կտամ այն դեպքում, երբ զգամ, որ դա հանրային պահանջ է։ Եթե հանրույթունը պահանջի, դուք էլ դա կզգաք, մենք էլ դա կզգանք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս պահին հանդես են գալիս մամուլի ասուլիսով՝ պատասխանելով այսօր համացանցում տարածված իրենց մասնակցությամբ սկանդալային ձայնագրության վերաբերյալ հարցերին։



Սասուն խաչատրյանի կարծիքով՝ այս ամենը միտված է իրենց կանգնեցնելուն։ Իսկ թե ովքեր են այս ամենի հետևում կանգնած, ՀՔԾ պետն ասաց․ «Բնականաբար նախկինում իշխանություն ունեցած անձինք, որոնք բացահայտվում են կոռուպցիոն այս սխեմաներում, անձինք, որոնք ներգրավվում են Մարտի մեկի գործով»։



Անդրադառնալով Մարտի մեկի գործին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ հայտնաբերվեց 0038 հույժ գաղտնի հրամանը, որով պարզվեց, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին, ընդ որում՝ մասնակցել է՝ սկսած փետրվարի 23-ից։ «Այսինքն՝ այս հրամանն արձակվել է ԿԸՀ-ի կողմից ընտրության արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ։ Այսինքն՝ մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ պետք է ԿԸՀ-ն Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու, և պետք է միջազգային կառույցներն այս ընտրությունները դիտարկեին որպես ազատ և արդար, և այս առումով ստորագրվում է հրաման, որ բանակը բերե զորանոցային վիճակի և կանխել խաղաղ ցույցերը, և կազմավորվեցին այդ կայուն շարժուն խմբերը»,-ասաց Սասուն Խաչատրյանը։



Ինչ վերաբվերում է Քոչարյանի պաշտօպանների այն պնդումներին,թ ե բանակը չի մանսակցել Մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ իրենց քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են,որ բանակը ոչ միայն ամսնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, այլև բանակը կրակել է։ «Բանակը կրակել է կոնկրետ մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույնցեր, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել»,-ասաց ՀՔԾ պետը։ Սասւոն Խաչատրյանն այնուհետև մի բացահայտում արեց, որը չէր ուզում անել բայց արեց։



«Այս գաղտնի հրամանից հետո շաբաթներով սահմանին կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի, և ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ, արդյունքում, գիտեք, նաև եղել է դիվերսիա։ Սա նույնպես ապացուցվել է քրեական գործի նյութերով։ Այսինքն՝ ազդել բանակի մարտունակության վրա։ Իսկ ամենախայտառակ բանը, որ արվել է բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,-ասաց ՀՔԾ պետը՝ ներկայացնելով այդ փաստերը վկայող օրիգինալ փաստաթղթեր։