Քոչարյանի կալանքը քննող դատավորին չեմ ճանաչում և նրա հետ հեռախոսազրույց չեմ ունեցել․ Վանեցյան

Քոչարյանի կալանքը քննող դատավորին չեմ ճանաչում և նրա հետ հեռախոսազրույց չեմ ունեցել․ Վանեցյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնի գաղտնալսման կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Քոչարյանի կալանքը քննող դատավորին չի ճանաչում և նրա հետ հեռախոսազրույց չի ունեցել։



**«Հրապարակի»** հարցին, բայց Դուք ասում եք, դատավորը վախեցած զանգել էր։ Նա պատասխանեց. «Գոյություն ունի «оперативное сопровождение» հասկացություն, դատավորները և այլ անձինք կարող են ճնշումների ենթարկվել, ինչը կատարվում է, մենք պարտավոր ենք նրանց պաշտպանել այդ ճնշումներից»։