Պարեդեսը կտեղափոխվի «Միլան»

Պարեդեսը կտեղափոխվի «Միլան»
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացող Լեանդրո Պարեդեսը կտեղափոխվի իտալական «Միլան» արդեն այս ձմռանը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։



«Միլանի» ղեկավարներից Լեոնարդուն եւ Պաոլու Մալդինին հաջող բանակցություններ են վարել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Պարեդեսը համաձայնել է միանալ «Միլանին», իսկ պետերբուրգյան ակումբը կստանա մոտ 30-35 միլիոն եվրո։ Այս սեզոնին Պարեդեսը վեց հանդիպում է ունեցել Ռուսական պրեմիեր լիգայում եւ խփել մեկ գոլ։