Մեզնից ոչ մեկ անսխալական չի. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի սկանդալային խոսակցության մասին

Մեզնից ոչ մեկ անսխալական չի. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի սկանդալային խոսակցության մասին
«Եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, սա իմ նախնական գնահատմամբ, տեղի է ունեցել ՀՔԾ-ի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում, ո՞վ ա արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյոք օրենքով իրավունք ունեցե՞լ է, ե՞րբ է տեղի ունենում»։ Այս մասին քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ուղիղ եթերի միջոցով՝ անդրադառնալով այսօր հրապարակված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսային զրույցի գաղտնալսմանը։



«Ես դեռեւս օգսոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը բացահայտված է, եւ բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանների առաջ։ Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի եւ կպարզաբանի ինչը ինչոց է։ Մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ի գործը պիտի բացահայտվի, թալանվածը պետք է վերադարձվի»,-նշեց վարչապետը։



Փաշինյանի խոսքով՝ այս ամենը նրա արդյունքն է, որ ինքը կոռուպցիոների հետ որեւէ կոմպրոմիս չունի․ «Նոր քրեական գործեր են հարուցվել եւ սրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, էս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդի տիրույթում։ Ժողովուրդն ա բարձրագույն իշխանությունը։ Ինչ ասես չեն տարածում, որ ես ընտանիքիս համար միլիարդներ, աղջկաս համար մեքենա եմ առել, սրա նպատակլը մեկն է, նրանք ուզում են փախչել պատասխանատվությունից։ Առանձին վերցված պաշտոնյա, մեզնից ոչ մեկ անսխալական չի։ էս ամեն ինչը նրա արդյունքն ա, որ ես կոռուպցիոների հետ որոեւէ կոմպորոմիս չունեմ եւ չեմ ունենալու, նրանք չեն կարող ինձ կանգնեցնել, նրանք ժողովրդից թալանծը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձվեն։ Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզանից, ասել եմ մինչեւ օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե էս հարցը ո՞նց որոշենք, դրանում ոչ մի գաղտնիք չկա եւ ես ասել եմ, որ հրաժարվում են դատական համակրգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ մեզ չեն զանգել։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա՝ մարդիկ զգում են եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, էլ ում անունը տամ, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն ա եկել Հայաստանում։ Նրանք ուզում են այդ պրոցեսը կանգնեցնել»։