Միջազգային քրեական դատարանը հակադարձել է ԱՄՆ սպառնալիքներին

Միջազգային քրեական դատարանը հակադարձել է ԱՄՆ սպառնալիքներին
Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ առանձնապես անհանգստացած չի ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ դատարանի հասցեին արված սպառնալիքներից, կապված դատարանի հանդեպ սանկցիաներ կիրառելու հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



Միջազգային քրեական դատարանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Միջազգային քրեական դատարանը հանդիսանում է չեզոք եւ անկախ կառույց, որը գործում է 123 պետությունների աջակցությամբ։ Միաժամանակ նաեւ հայտարարության մեջ ասվում է, որ ՄՔ դատարանը շարունակելու է իր աշխատանքները հանուն օրենքի գերակայության ապահովման։