Սենսացիոն ձայնագրություն․ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը

Սենսացիոն ձայնագրություն․ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը
Քիչ առաջ յութուբում տեղադրվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասունի Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և կալանքը։



Տարօրինակ է, թե ով և ինչպես է գաղտնալսել այս խոսակցությունը։ Հայաստանում սովորաբար ԱԱԾ-ն է գաղտալսում ուրիշների խոսակցությունները։



Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմն անցել է հակագրոհի և այս ընթացքում օգտագործում է անօրինական մեթոդներ և գերհզոր տեխնիկա։



Խոսակցության ընթացքում Արթուր Վանեցյանն ասում է․ «սպասի ախպեր, գալիս եմ», այսինքն՝ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ Սասուն Խաչատրյանը՝ Երևանում։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը կատարվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։