Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել պատերազմի․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց

Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել պատերազմի․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց
Միացյալ Նահանգներում հրապարակվել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» վերտառությամբ զեկույցը, որը տեղադրվել է Ազգային հետախուզության տնօրինության պաշտոնական կայքում՝ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի հրամանով։ Զեկույցում կա նաեւ պարբերություն նվիրված Լեռնային Ղարաբաղին։ Այստեղ մասնավորապես գրված է, որ երկու կողմերն էլ չունեն ցանկություն փոխզիջումների գնալու, առկա է արտաքին ճնշումը, բացի այդ մի կողմից Ադրբեջանն է արդիականացնում իր զինանոցը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանն է նորագույն ռուսական սպառազինություններ ձեռք բերում, ինչը 2018 թվականին կարող է բերել խոշորամասշտաբ ռազմական գործողությունների։



«Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ կարող է վերաճել խոշորամասշտաբ ռազմական բախման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կարող է ներքաշել իր մեջ նաեւ Ռուսաստանին, ով կսատարի իր ռեգիոնալ դաշնակցին»,- ասված է փաստաթղթում։