ԱՄՆ-ն սպառնացել է սանկցիաներ կիրառել Միջազգային քրեական դատարանի հանդեպ

ԱՄՆ-ն սպառնացել է սանկցիաներ կիրառել Միջազգային քրեական դատարանի հանդեպ
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է սանկցիաներ կիրառել ընդդեմ Միջազգային քրեական դատարանի հանդեպ, որն այս պահին հետաքննում է Աֆղանստանում ամերիկացի զինվորականների գործած հանցագործությունները։



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ելույթ ունենալով պահպանողական «Ֆեդերալիստների ընկերություն» քաղաքական խմբի առաջէ խորհրդական Բոլթոնը մասնավորապես ասել է․ «Միացյալ Նահանգները անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր քաղաքացիներին եւ իր դաշնակիցներին անարդար հետապնդումներից պաշտպանելու համար, ներառյալ նաեւ այդ ոչ-լեգիտիմ դատարանից պաշտպանելը»։ Սպիտակ տան խորհրդականը ասել է, որ հնարավոր է, որ Միջազգային քրեական դատարանին արգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ, եթե հարկ լինի, կամ էլ սառեցնել ԱՄՆ-ում ունեցած ակտիվները։ «Մենք չենք համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, մենք չենք օգնելու նրան եւ չենք անդամակցելու այդ կառույցին։ Մենք թույլ կտանք, որ Միջազգային քրեական դատարանը մահանա իր մահով»,- ամփոփել է Ջոն Բոլթոնը։