«Հրապարակ». Սասուն Միքայելյանը որոշել է ռևանշ վերցնել

«Հրապարակ». Սասուն Միքայելյանը որոշել է ռևանշ վերցնել
Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։



Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, եւ նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռեւանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի վրա ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, բարեկարգվել է ռեստորանի բակը, ինչպես նաեւ ասֆալտապատվել է պատգամավորի տուն տանող ճանապարհը։