«Հրապարակ». Հայկ Մարությանի հիմնած ընկերությունները փակվել են կամ սնանկացել

«Հրապարակ». Հայկ Մարությանի հիմնած ընկերությունները փակվել են կամ սնանկացել
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լավ մենեջերի համարում ունի, բայց նրա հիմնած ընկերությունները փակվել են կամ սնանկացել։ Երեկ նրան հարցրինք՝ ի՞նչ ճակատագրի են արժանացել իր «Կարգին թան», «Կարգին քոմփընի», «Կարգին փրադաքշըն», «Կարգին ստուդիո», «Կարգին թիվի» ընկերությունները, որո՞նք են ճանաչվել սնանկ, որոնք՝ փակվել, եւ որքա՞ն հարկ է վճարվել պետբյուջե դրանց աշխատելու ընթացքում։



Նա ասաց․ «Ճիշտն ասած՝ էնպիսի հարց տվեցիք, որ ես այդ հարցերը միշտ տալիս եմ իմ հաշվապահին, ես կարող եմ Ձեզ կապել իր հետ, եւ Դուք իմանաք»։ Մի՞թե տեղյակ չեք Ձեր ղեկավարած ընկերություններից՝ որոնք են գործում, որոնք՝ ոչ, չէ՞ որ ասում են՝ լավ ղեկավար եք։ «Լավ ղեկավար լինել՝ չի նշանակում բոլոր մասնագիտություններն անգիր իմանալ, դա նշանակում է, որ իմանաս, թե որ հարցով որ մասնագետին դիմես»։