Հիմա էդ նամակը Սաշիկի՞ց չէր․․․

Հիմա էդ նամակը Սաշիկի՞ց չէր․․․
Կարմիր գծեր, տեսախցիկներ, արագաչափեր․․․ Երբ հիշում եմ, թե Նիկոլ Փաշինայնը ո՜նց էր սկոչով արագաչափերը փակում․․․ Սկոչով փակելու ժամանակ էլ Արարատ Միրզոյանն ասում էր՝ մինչև սկոչով կապելը լսենք Նիկոլի բանաստեղծությունը։ Նիկոլ Փաշինյանը իր գրած ոտանավորն էր արտասանում․



Նամակ ստացա այսօր



Նրբագեղ թիթեռի քաշի,



Բացի, սիրածս չէր՝



Վճարի 5000, Սաշիկ։



Նամակ ստացա այսօր,



Կարծեցի կանչում են ճաշի,



Բացեցի, ախորժակս փակվեց,



Վճարիր 5000, Սաշիկ։



Ոտանավորն արտասանելուց հետո վերջում Փաշինյանը ողջունում էր՝ սերդեչնի պրիվետ իզ Հարությունա Զիմզիմովա․․․



Հիմա չեմ հասկանում՝ էդ նամակը Սաշիկից չէ՞ր․․․ Մարդկանց համոզել, որ բոլոր փողերը գնում են Սաշիկի գրպանը, ինքը կփակի այդ ճանապարհները ու հիմա․․․ բանից պարզվում է՝ Սաշիկը կապ չունի դրա հետ։ Ավելին՝ Փաշինյանն է զարգացնում " այդ բիզնեսը"։



ՀԳ Ասում են, որ առաջիկայում փողոցների տեսանկարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչև 2 հազար հատ նոր տեսախցիկ:



Հասմիկ Բաբաջանյան