Ինչ է գրում վարչապետի նորանշանակ վարսավիր օգնականը

Ինչ է գրում վարչապետի նորանշանակ վարսավիր օգնականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․



«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ **Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»:**



Երեկ համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ Սոֆյան մասնագիտությամբ վարսավիր է և եղել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսահարդարը: Էս մարդիկ ինչ սուտ ասես կտարածեն,- մտածեցի,- և մտա վարչապետի նորանշանակ օգնականի ֆեյսբուքյան էջը։** **Ֆեյսբուքյան էջում Սոֆյա Նավասարդյանը Սոֆյա Խուդոյան է։



Սանրվածքներ էր գովազդում․ էջում նման բաներ էին։ Նաև շնորհավորանքներ՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։



Մտերիմներից մեկն էլ որ երևի չէր պատկերացնում, թե Սոֆյային ինչ համար են շնորհավորում, գրում է․



**Չհասկացա թե ինչ բարձունքների մասին է խոսքը), բայց տեսնում եմ, որ մարդիկ շնորհավորում են Սոֆ ջան։ Ես էլ եմ միանում բոլորին։**



**Մի տեղ Սոֆյա Խուդոյանը արտահայտվում է․**



[Sofya Khudoyan](https://www.facebook.com/sofya.khudoyan?hc_ref=ARS32dO_C5Lr1giwWnQqhBdPB-LzhiC_B6YOnIKfvogWpdjjYNaMejFovnLse0bDPIs&__xts__%5B0%5D=68.ARCeG0NueLnRP7dtW7Xec7Dsdw1-WN2vHRXryBItdUUKh1D3pjc27AC6S0eLT9T6vHaXcXBv4ibWpUn4tC3f2j2dNNQRxyj0CPCyoB0_FODZDvC69YZPALhJ81un_tA1J5JJSoJOY-e8Nh3p8X25DLp1CuVQzPmSrMIahWniIH856X3ZfZMu5Q&__tn__=lC-R)



**ու դեռ ինչ որ մեկի լեզուն ֆռումա, որ ասի .... ես հիասթափված եմ, կամ Նիկոլը չմտածված քայլ արեց, կամ էլ .... ես ավելին կարող էի!!!))))

Երանելի են գալիք սերունդները, որ պիտի Նիկոլի գցած հիմքերի վրա կառուցեն!**



Հասմիկ Բաբաջանյան