Հրազդանցի 9-ամյա Վարդանը «Դեպի մանկական Եվրատեսիլի» եզրափակչում

Հրազդանցի 9-ամյա Վարդանը «Դեպի մանկական Եվրատեսիլի» եզրափակչում
Ամիսներ առաջ հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար  մրցեցին 23 մասնակից, որից՝ 5-ը անցան կիսաեզրափակիչ փուլ:



Լավագույն հնգյակում է նաեւ 9-ամյա Վարդան Մարգարյանը, Հրազդան քաղաքից, ապրում է ծնողների եւ տատիկի հետ, ով թոռան հաջողություներում իր ներդրումն է ունեցել. « 3.5 տարեկանից Վարդանը երգել է, հաճախել է Արմեն Դիվանյանի անվան «**Արևներ»** մանկապատանեկան խումբը**, հետո վոկալի դասեր է ստացել, իսկ դրանից հետո անցել է անհատական պարապմունքների: Այս տարի Ղրիմում մասնակցել է «**Նոր ալիք» միջազգային մրցույթին հատուկ մրցանակով վերադարձել էր: Եվրատեսիլում հանդես է գալիս «Ճանապարհ» երգով: Երգի հեղինակներն են՝ Ավետ Բարսեղյանը ու Մանե Հակոբյանը: Վարդանը հանդես եկավ տիեզերագնացի հագուստով: Հագուստը ընտրել էր պրոդյուսրը, հաշվի առնելով իր երազանքները, ցանկությունները, հոբբին»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդանի մայրը՝ տիկին Արինան:



Տիկին Արինան պատմում է, որ տղան շատ լավ նկարում է, մի քանի երազանքներ ունի՝ հայտնվել եվատեսիլում ներկայացնելով Հայաստանը, ինչպես նաեւ երազում է դիզայներական դպրոցում սովորի եւ դառնա դիզայներ՝ հագուստի մոդելաորող: Իսկ տղայի հաղթանակին սպասում էր, սակայն ավելի շատ նրան հուզել էր Վարդանի պահվածքը. «Երբ մի քանի ելույթ լսեցի, հասկացա, որ տղաս հաղթելու է, ինձ հուզեց այն պահը, երբ բոլոր եզրափակիչ անցած մասնակիցները միմյանց շնորհավորում էին, նկարվում էին, Վարդանը այդ ամենը թողեց ու վազեց ամենափոքր մասնակցի մոտ,ով չէր անցել այդ փուլը եւ լացում էր: Գնաց փաթաթվեց այդ աղջկան, ձեռքը բռնեց բերեց բեմ, հետո ովքեր, որ չէին անցել նրանց գրկեց, հետո նոր բարձրացավ բեմ: Ամենամեծ երջանկությունը ինձ համար այդ պահին դա էր, որ նրա մեջ տեսա», -ասաց տիկին Արինան:



Ամսի 23-ին կանցկացվի «Դեպի մանկական Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը, որտեղ 5-ից որոշվի, թե ով է Հայաստանը ներկայացնում  մանկական եվրատեսիլում:



**Նելլի Կարապետյան**