Թունավորվել են շմոլ գազից

Թունավորվել են շմոլ գազից
Սեպտեմբեր 10-ին` ժամը 02.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1996 թ. ծնված Քրիստինե Ղ.-ին, 1972 թ. ծնված Ռիտա Հ.-ին, 1967 թ. ծնված Յուրիկ Ղ.-ին, 1994 թ. ծնված Լուսինե Ղ.-ին, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը՝ շմոլ գազի արտանետման հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք և 2003 թ. ծնված Գևորգ Ղ.-ն թունավորվել են սեպտեմբերի 9-ին` ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը՝ շմոլ գազից:



Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



Նախապատրաստվում են նյութեր: