Բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք. Ավարտվեց Փաշինյան-Բախտաձե հանդիպումը (տեսանյութ)

Բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք. Ավարտվեց Փաշինյան-Բախտաձե հանդիպումը (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բաղրամյան 26-ում:



Հանդիպումը տևեց բսվականին երկար, քանզի լրագրողներին հայտարարված ժամից մոտ մեկ ժամ ուշ ավարտվեց երկու երկրների վարչապետների զրույցը: Դրանից հետո Փաշինյանն ու Բախտաձեն հանդես եկան հայտարարությամբ՝ առանց հարցուպատասխանի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հայտնեց, որ իրենք այսօր շատ կարևոր խոսակցություն ունեցան և հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցին:



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**