Արդյոք Ուկրաինայի հատուկ ծառայություններն ու ԻՊ-ը համագործակցո՞ւմ են

Արդյոք Ուկրաինայի հատուկ ծառայություններն ու ԻՊ-ը համագործակցո՞ւմ են
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ շրջանառվող լուրերն այն մասին, թե ՈՒԱԾ-ն եւ ԻՊ ահաբեկչական խմբավորումը համագործակցում են, կեղծ տեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է [УНН](http://www.unn.com.ua/ru/exclusive/1751353-u-sbu-vidreaguvali-na-zvinuvachennya-fsb-rf-schodo-dopomogi-teroristam-id)-ը։



Ուկրաինական հատուկ ծառայության աղբյուրը պարբերականի հետ զրույցում ասել է, որ նույնիսկ ծիծաղելի է նմանատիպ լուրը մեկնաբանելը, նույնիսկ եթե պետք է հերքել։ «Դա ռուսների հատուկ ծառայությունների հերթական «ֆեյք նյուզն է»,- հավելել է ուկրաինացի հատուկ ծառայության աշխատակիցը։



Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Սմոլենսկի մարզում ձերվակալվել էր ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ, ով համագործակցել էր նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, համաձայն ռուսական աղբյուրների տարածած հայտարարությունների։